Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Աղոթարան

Աղոթարան
27.03.2026 | 22:00
Փա՛ռք Քեզ Տեր,
որ արթնացանք Քո մեծ ողորմությամբ,
ապրելու, ապաշխարելու, սիրելու և Քեզ մոտենալու համար։
Տե՛ր,
խոսքերն իսկապես անզոր են նկարագրելու Քո անսահման և անպարփակ սերը մեր հանդեպ։
Դու սիրում ես մեզ՝ անգամ, երբ մենք մոռանում ենք Քեզ,
Դու սպասում ես մեզ՝ անգամ, երբ մենք հեռանում ենք Քեզնից,
Ողորմած Աստված,
Թող օրվա յուրաքանչյուր պահ
լինի մի քայլ դեպի Քեզ,
և մեր ողջ կյանքը՝ մի ճանապարհ դեպի Քո հավերժական Արքայություն։
Ամեն։

«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 3520

Մեկնաբանություններ